Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025

Նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների շրջանակներում անհատական միջոցառումների վերահսկողությունը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սեպտեմբերի 15-ից 17-ը ընթացող նիստի արդյունքում՝ իր որոշմամբ դադարեցրել է Մուրադյանն ընդդեմ Հայաստանի, Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի, Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի, Օհանջանյանն ընդդեմ Հայաստանի, Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի, Վարյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների անհատական միջոցառումների վերահսկողությունը:

Նախարարների կոմիտեն իր վերջնական բանաձևով (CM/ResDH(2025)250) հաստատել է, որ ուսումնասիրելով վերոնշյալ խումբ գործերով ՀՀ կառավարության կողմից ներկայացված գործողությունների ծրագիրը և հաշվետվությունը, գտնում է, որ պետության կողմից ձեռնարկվել են հնարավոր անհատական միջոցառումները և հետագա գործողությունների կատարումն այլևս անհնարին է:

Այսպիսով, Նախարարների կոմիտեի այս բանաձևով դադարեցվել է խմբում ներառված 8 գործերից 6 վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների անհատական միջոցառումների վերահսկողությունը: Արդյունքում, Նախարարների կոմիտեի կողմից փակվել է խմբի ուղենիշային գործ որակված Մուրադյանն ըննդեմ Հայաստանի գործի կատարողական-վերահսկողական վարույթը և խումբը վերանվանվել է «Նանա Մուրդյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործեր», որի շրջանակում շարունակվելու է քննվել վերահսկողության ենթակա գործերի ընդհանուր և անհատական միջոցառումների կատարումը: