Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11.11-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Լ որոշմամբ հաստատված կարգով, Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության նպատակով՝ (Փաստահավաք հանձնաժողովի անդամի գործունեության համար ամսական վճարի չափ սահմանված է 665.000 դրամը՝ ներառյալ օրենսդրությամբ սահմանված հարկերը:) հայտարարում է մրցույթ:

1․ Հանձնաժողովի անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, փաստահավաք գործունեությունը, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպմանը և անցկացմանը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներին, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներին, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներին, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան և հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերին անդրադարձը կամ դրանց բացահայտման ուղղությամբ ծավալած գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն:

Կազմակերպություններին ներկայացվող պահանջներին բավարարելու հանգամանքը հաստատելու նպատակով կազմակերպությունը ներկայացնում է՝

• կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.
• կազմակերպության կանոնադրության պատճենը.
• հայտը ներկայացնելու պահին նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.
• առկայության դեպքում կազմակերպության հանձնաժողովի իրավասության ոլորտներում ծավալած գործունեության արդյունքում կազմված զեկույցների և այլ աշխատանքների մասին տեղեկատվություն:
2․ Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել այն անձը, որը՝
• ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայերենին,
• Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,
• ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառություն հանձնաժողովի իրավասության ոլորտներում,
• օժտված է բարձր մասնագիտական որակներով, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ կամ հանրային հեղինակություն վայելող անձ է,
• մինչև հանձնաժողովի անդամ ընտրվելը չի զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որևէ քաղաքական պաշտոն և իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորել է քաղաքական չեզոքություն և զսպվածություն:

Թեկնածու առաջադրելու հայտերը Կազմակերպությունները ներկայացնում են սույն հայտարարության հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ տասնհինգօրյա ժամկետում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը և տվյալները՝

1) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) թեկնածուի կենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ) և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.
3) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները Հանրային խորհրդի կամ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակելու մասին.
4) բարձրագույն կրթության որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
5) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.
6) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր.
(մասնագիտական աշխատանքի փորձառություն է համարվում սույն հայտարարության 1-ին կետում թվարկված ոլորտներում գործունեության իրականացումը)
7) առկայության դեպքում հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես, գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների կամ այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում՝ դրանց հղումներով.
8) թեկնածուի կողմից ներկայացվող հայտարարություն
9) թեկնածուի նախաձեռնությամբ՝ այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ publiccouncil@gov.am էլեկտրոնային փոստին (հեռ. 010 51-56-19)՝ ստորագրված և լուսապատճենված կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում կազմակերպությունը դրա մասին ծանուցվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում: