Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025

Հայտարարություն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության խորհրդականի թափուր հաստիքը համալրելու մասին

Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողի (հիմնական աշխատավարձի չափ՝ 395,200 ՀՀ դրամ) թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով՝ լրատվության, տեղեկատվության կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող, մուլտիմեդիա գործիքներին տիրապետող, հայերեն և անգլերեն՝ գրավոր և բանավոր գերազանց իմացություն ունեցող անձինք իրենց ինքնակենսագրությունները մինչև 2025 թվականի նոյեմբերի 01-ը կարող են ուղարկել hr@gov.am էլեկտրոնային հասցեին:

Ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված քաղաքացիների հետ կանցկացվի հարցազրույց:

Ինքնակենսագրությունները ներկայացնելիս անհրաժեշտ է «թեմա» դաշտում նշել այն հաստիքը (Ռազմավարական հաղորդակցության վարչության խորհրդական), որի համար դիմում եք:

Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության կողմից իրականացվող գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ: