Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025

ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում ընդգրկված հասարարակական կազմակերպությունների ռոտացիա իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, հայտարարում է մրցույթ:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների 7 ներկայացուցիչ, որոնցից 2-ը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող։

1․ Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին (չափանիշներին)՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում, իսկ գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների դեպքում՝ գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.

2) ներկայացրել են տվյալներ հակակոռուպցիոն ոլորտում իրականացրած առնվազն երեք ծրագրերի վերաբերյալ (առկայության դեպքում՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ծրագրեր): Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներառի դրա բովանդակության նկարագրությունը, իրականացման կոնկրետ ժամանակահատվածը, ինչպես նաև ստացված արդյունքների համապարփակ նկարագրություն (այս պահանջը վերաբերելի չէ գործարար ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին).

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկություն, մասնավորապես, պետական միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկություն:

2․ Հասարակական կազմակերպությունների հայտերը (այսուհետ՝ Հայտ) կարող են ներկայացվել 2025 թվականի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 3/8 հասցեով (ամեն օր ժամը 09:00-ից-18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից) կամ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության anti-corruption@moj.am էլեկտրոնային հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

3․ Հայտերն ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594110, 077887747, tatevik.khachatryan@moj.am:

4․ Հասարակական կազմակերպությունը Հայտին կից ներկայացնում է իր կանոնադրությունը, քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն, հասարակական կազմակերպության կողմից լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ և սույն հայտարարության 1-ին կետում նշված չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը վկայող փաստաթղթեր (բնօրինակ և պատճեն, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնելու դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված):

5․ Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հայտ-1

Հայտ-2