Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 22 Օգոստոսի 2025

Հանրային հանդիպումների հրավեր

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, մասնավոր հատվածի, հետազոտական և ակադեմիական կառույցների ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և բոլոր հետաքրքրված կողմերին մասնակցելու հանդիպումների Վարչապետի աշխատակազմում։ Քննարկվելու են հանրություն-կառավարություն երկխոսության ներկա վիճակը. հանրային մասնակցության փորձը, խնդիրները, հաջողությունները և ակնկալիքները։
Հանդիպումների նպատակը հանրային մասնակցության և երկխոսության համար ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակման շուրջ քննարկումներ անցկացնելն է՝ հիմնվելով քարտեզագրման, չափման և գնահատման համապատասխան գործիքների վրա։ Կքննարկվի նաև շարունակական համագործակցության հարթակի ձևավորման անհրաժեշտությունը:

Հանդիպումները տեղի կունենան փոքր խմբերով՝ ապահովելու խորքային քննարկումներ և մասնակիցների ակտիվ ներգրավվածություն։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1BL0QiUru2WakazKGnqGGnSoqxS0Qau7Ug-39v1YSJlQ/edit