Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 12 Մայիսի 2025

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարություն

1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն` համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր` գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.

7) 2 լուսանկար` 3x4 չափսի.

8) հայտարարություն` համաձայն N 3 ձևի:

3. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 5 (հինգ) օրինակից:

4. Դիմումներն ընդունվում են 2025 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 23-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ն:

5. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 26-ին ժամը 12:00-ին:

6. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010529432 հեռախոսահամարով կամ գրել secretariate@tvradio.am էլ. փոստի հասցեով: