Արտակարգ իրավիճակների նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակներն են` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը, բնակչության տարահանման և պատսպարման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը, տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը, ՀՀ տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը, աղետների բժշկության համակարգի զարգացումը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, պետական նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը և այլ նպատակներ:
առաջին տեղակալ`
Արտյուշ Գրիգորյան
տեղակալներ՝
Արա Նազարյան
Դավիթ Համբարյան
Հասցե`
Երեւան, Դավիթաշեն 4-րդ թ., Ա. Միկոյան 109/8
Հեռ.`
36-20-15
Ֆաքս`
36-20-15
Կայք`
http://www.mes.am
Էլ. փոստ`
Նախարարությանը ենթակա մարմիններ
Տնօրեն` Արմեն Գասպարյան
Փրկարար ծառայությունը իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ: