Պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
տեղակալներ՝
Արման Սարգսյան
Սուրեն Սահակյան
Հասցե`
Երեւան 0044, Բագրևանդի 5
Հեռ.`
29-44-30, 29-46-99
Կայք`
http://www.mil.am/
Էլ. փոստ`
Նախարարությանը ենթակա մարմիններ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ` Օնիկ Գասպարյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պաշտպանության` իրեն հանձնարարված բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական մարմինն է, որն անմիջականորեն պատասխանատու է զինված ուժերի գործառույթների իրականացման համար:
Նախագահ` -
ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն մշակում է ռազմարդյունաբերության համակարգի (ՌԱՀ) գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծերը։