Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Բագրատ Բադալյան

Բագրատ Բադալյան

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր
1983 թ. 20 նոյեմբեր, ք. Երևան

Կրթություն
2005թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ճանապարհային և օդանավակայանների շինարարության ֆակուլտետ: Մագիստրոսի կոչում Քաղաքաշինության ոլորտում
2006թ. մասնակցել է «ճանապարհային ոլորտի կառավարում» մասնագիտական դասընթացների՝ մաս I – Շվեդիա
2007թ. մասնակցել է «ճանապարհային ոլորտի կառավարում» մասնագիտական դասընթացների՝ մաս II – Սերբիա
2008թ. ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտուրան
2012թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, պետական կառավարման մասնագետ է
2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին սովորել է Ալաբամայի համալսարանի (ԱՄՆ) Քաղաքաշինության և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում, մասնակցել է պոլիմերային ասֆալտի հետազոտությունների

Աշխատանքային գործունեություն
2005-2007թթ.- «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՝ որպես տեխնիկական ծառայության ղեկավարի կրտսեր օգնական
2007-2010թթ.- «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում ՝որպես փոխտնօրեն
2010-2013թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի ճանապարհային ծրագրերի իրականացման բաժնի պետ
2013-2014թթ. ՀՀ վերահսկիչ պալատի 5-րդ վարչության մասնագետ
2014-2015թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ինժեներ
2015-2018թթ. «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն
2018 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
2019 թվականի հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
2020 թվականի փետրվարի 3-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
2020 թվականի նոյեմբերի 20-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական
2021թ. հոկտեմբերի 7-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Այլ տվյալներ
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, մասնագիտություն՝ «Շինարարական կառույցներ, շենքեր և շինանյութեր»:
Արտոնագրեր - Գրանցված պրոֆեսիոնալ ինժեներ է, Մերիլենդ նահանգի պրոֆեսիոնալ ճարտարագետների խորհրդի կողմից լիցենզավորված ճարտարագետ է, PE: 47351:
4-ական գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: