Երեքշաբթի, 15 Հունվարի 2013
Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին:





