Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մարզեր

Հունան Պողոսյան

Հունան Պողոսյան

Մարզպետ

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
30 մայիսի, 1964 թ., Երևան

Կրթություն
Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ:

Աշխատանքային գործունեություն
1991-1993 թթ. - Շահումյանի ՆԳԲ-ում՝ որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
1993-1995 թթ. - Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
1995-1996 թթ. - Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ
1996-1999 թթ. - Քրեական հետախուզության վարչության պետ
1999-1999 թթ. - Մաշտոցի ՆԳ բաժնի պետ
1999-2000 թթ. - Կենտրոնական ՆԳ բաժնի պետ
2000-2001թթ. - Արաբկիրի ՆԳ բաժնի պետ
2001-2004 թթ.- Երևան քաղաքի ՆԳ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ
2004-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ
2008-2010 թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2010-2018 թթ. - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
2018 թ. հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ

Այլ տվյալներ
1982-1984 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է Արիության մեդալով (1998 թ.),
Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով (2006 թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2011 թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016 թ.):
2012 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
2006 թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով շնորհվել է «Ոստիկանության գեներալ-լեյտենանտի» կոչում:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: