
Բադալ Մուրադյան
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1915թ., Արմավիրի մարզի Վարդաշեն գյուղում:
Մասնագիտությամբ քիմիկոս էր: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է որպես ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար: Երկարատև ժամանակահատված՝ 1976-81թթ. աշխատել է Կիրովի /«Նաիրիտ»/ գործարանում:
Նրա վարչապետությունը համընկավ Բրեժնևի «լճացման» տարիների հետ, և այն ամենը, ինչ տեղի էր ունենում Կենտրոնում, շղթայական ռեակցիայի միջոցով տեղափոխվում էր միութենական ենթակայության հանրապետություններ: Այդ ժամանակաշրջանում քաղաքաշինությունն արագ տեմպերով զարգանում էր՝ գյուղական բնակչությանը ձգելով դեպի քաղաքներ. կառուցվում էին արդյունաբերական կենտրոններ:
Գաղափարական դաշտում Խրուշչովյան ձնհալից-Բրեժնևյան «լճացման» արմատներն էին սաղմնավորվում՝ կերտում «սովետական» քաղաքացու դասական կերպարը: