Այսօր ՀՀ կառավարությունում Տարածքային կառավարման նախարար, Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Ֆաթմա Զահրային և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով Հայաստանի և... մանրամասն »
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը երկկողմ պայմանավորվածության համաձայն, տեղի կունենա Աջարիայում:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 26-ից մեկնել է կարճատև արձակուրդ: Վարչապետն իր մեկշաբաթյա արձակուրդը կօգտագործի Ֆրանսիայում առողջական կանխարգելիչ հերթական հետազոտություն անցնելու նպատակով:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Սարգիս Թովմասյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի... մանրամասն »
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի... մանրամասն »
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին
Ողջունում եմ «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին: Բոլոր ժողովուրդների բանահյուսական մշակույթի մեծագույն նվաճումն էպոսն է` որպես ազգային ու համամարդկային արժեքների... մանրամասն »
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում... մանրամասն »
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Ստեփան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Երևան-Բաթումի-Երևան երկաթուղային ուղիղ հաղորդակցության բացման կապակցությամբ: Նշելով հայ-վրացական... մանրամասն »
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Ռոդրիգո դե Ռատոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նախ ողջունել է պարոն դե Ռատոյին և պատվիրակության անդամներին՝ Երևանում անցկացվող Արժույթի միջազգային... մանրամասն »