Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 օգոստոսի 2012

Դամասկոսի և Հալեպի հայ երեխաները կգան Հայաստան. կառավարությունը մասնավոր հատվածի աջակցությամբ հոգում է նրանց տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա մեր օրակարգային հարցերը կսկսենք Վաչե Տերտերյանի հարցերից, որովհետև նա պետք է զբաղվի սիրիահայ երեխաների ընդունման գործով։ Այսօր մեր առաջին ինքնաթիռն ենք ուղարկել Դամասկոս, որտեղից մենք շուրջ 120 երեխա հրավիրել ենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց ամառային հանգիստը մեր ճամբարում։ Կառավարության նախորդ նիստի օրակարգում ընդգրկված էր այս հարցը, մենք պետական բյուջեից հատկացրեցինք միջոցներ։ Երևի ճիշտ կլինի, պարոն Տերտերյան, հենց այս հարցից էլ սկսենք, տեսնենք` ինչպիսին է իրավիճակը, ինչ կազմակերպչական հարցեր եք լուծել, որ այսօր կարողանանք ընդունել երեխաներին։

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ժամը 10։30-ին արդեն հայկական ավիաուղիների` «Արմավիայի» ինքնաթիռը մեկնեց Դամասկոս։ Վերադարձի հաշվարկային ժամանակը 14։30-15։00-ն է։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այդ ժամին ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի, և ժամը 16։00-17։00-ի կողմերն արդեն երեխաներին տեղավորած կլինենք ճամբարներում և Ձեզ կզեկուցենք։ Աշխատանքներն ընդհանուր առմամբ Ձեր հանձնարարությամբ կատարված են, ճամբարը պատրաստ է երեխաներին ընդունել, համապատասխան նախարարությունները, մասնավորապես, առողջապահության, սփյուռքի նախարարությունները, ոստիկանությունը և հատկապես արտաքին գործերի նախարարությունն իրենց մասով բոլոր աշխատանքները կատարել են։ Ղեկավարության կողմից հանձնարարականներ են տրված, մենք փոքր աշխատանքային խումբ ենք ձևավորել, որոնք ինձ հետ կապի մեջ են, և օպերատիվ բոլոր հարցերը կլուծենք։ Կոտայքի մարզպետարանը նույնպես ապահովելու է առողջապահական ծառայություններ մարզում, իսկ առողջապահության նախարարությունն է դիմավորում և մինչև ճամբարներ տեղափոխում երեխաներին։ Երևանի քաղաքապետարանը մեծ օժանդակություն է ցույց տվել տրանսպորտային միջոցներ հատկացնելու առումով։ Սիրիայի դեսպանն է տեղեկացված և ցանկություն է հայտնել անձամբ դիմավորել երեխաներին։ Օդանավակայանում կլինենք սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, մնացած ծառայությունները, բնականաբար, կլինեն մեզ հետ։ Ամեն ինչ այս պահի դրությամբ նորմալ է, ցուցակներն արտաքին գործերի նախարարության խողովակներով հաստատված են։ Դամասկոսում մեր դեսպանատան և դիվանագիտական կառույցների, ինչպես նաև տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մշտական կապ կա. նրանք հիմա արդեն օդանավակայանում են և սպասում են ինքնաթիռին, որպեսզի կազմակերպված ձևով նրանց ճանապարհեն դեպի Երևան, մենք էլ ընդունենք։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ։ Պետք է նաև շնորհակալություն հայտնենք մասնավոր հատվածին, քանի որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում է իրականացվում այս ծրագիրը։ Մենք մտադիր ենք ևս երկու ինքնաթիռ ուղարկել Սիրիա, և այս անգամ արդեն Հալեպից շուրջ 300 երեխա նույնպես պետք է տեղափոխենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց հանգիստը։ Դրա մասին էլ, բնականաբար, հանրությանը տեղյակ կպահենք։ Դա պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով, և մենք օպերատիվ կարգավորում ենք դրանք։ Այս պահի դրությամբ պետք է շնորհակալություն հայտնենք «Պրոմեթեյ» բանկին առաջին չվերթի ֆինանսավորումն իր վրա վերցնելու համար։ Երկրորդ չվերթը, երբ կազմակերպենք, հանրությանը տեղյակ կպահենք` ովքեր են ֆինանսավորում պետության հետ համատեղ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ