Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունվարի 2012

Առաջարկվում է փոխել ժամանակի հաշվարկման կարգը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է երկու հարցի։ Նրա խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանը` հյուրընկալելով բոլոնյան գործընթացի քարտուղարությունը. «Երեք տարի ժամկետով Երևանը դառնալու է իններորդ քաղաքը, որտեղ հյուրընկալվելու է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը։ Մեզ է վստահվել բոլոնյան գործընթացի կազմակերպման ողջ պատասխանատվությունը գալիք երեք տարիների ընթացքում։ Այս տարվա հունիսից ձևավորվելու է քարտուղարության մեր ազգային թիմը, որը մինչև 2015 թվականի հունիսը կիրականացնի իր պարտավորությունները։ Հայաստանն այս առումով ԱՊՀ-ում առաջին և Արևելյան Եվրոպայում երկրորդ երկիրն է, որը հյուրընկալում է բոլոնյան գործընթացի քարտուղարությունը։ Աշխատանքների կազմակերպման համար պետբյուջեով նախատեսվել են գումարներ, միջոցներ ենք ստանալու նաև գրանտային տեսքով։ Խնդրո առարկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև գործարարները», - ասել է նախարարը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին վարչապետը հարցրել է, թե ինչպես է ընթանում օլիմպիական խաղերի նախապատրաստությունը։ Նշելով, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է, նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի մարզիկներն ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվում օլիմպիադային և կձգտեն հասնել լավ արդյունքների։

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի խնդրով կառավարություն են դիմել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները։ Հայտնելով այս մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է հրավիրել պատգամավորներին, լսել նրանց և տալ համապատսխան պարզաբանումներ։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։ Հեղինակների կարծիքով նախագծի ընդունման դեպքում Հայաստանը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, ինչը դրականորեն կանդրադառնա մարդկանց առողջության վրա։ Կառավարությունը, հասկանալի և ընդունելի համարելով օրենսդրական նախաձեռնության հիմնավորումը, գտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների ընդունման դեպքում։
Իր նիստում կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը։ Օրինագծի նպատակը, ըստ հեղինակի, օրենսդրական գործընթացում գլխադասային հանձնաժողովների վերահսկողական գործառույթների ընդլայնումը և դրանց դերի բարձրացումն է։ Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Խրախուսվում է տեղական արտադրությունների ստեղծումը

ՀՀ կառավարությունը որոշել է «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը։ 2004 թ. ստեղծված ընկերությունն Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կառուցում է 3 ՀԷԿ-ից բաղկացած հիդրոէներգոկասկադ։ Առաջին ՀԷԿ-ն արդեն շահագործվում է, երկրորդի շինաշխատանքներն ավարտված են, իսկ երրորդի շինարարությունը շարունակվում է։ Նախատեսվում է կատարել մոտ 790 մլն դրամի ներդրում և ձեռք բերել չեխական արտադրության չորս գեներատոր, որոնց արժեքն է 370,5 մլն դրամ։ Ընկերությունն ունի 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա երկու տարում կկրկնապատկվի։
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարվել է լրացում, որով «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ին թույլատրվել է որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող թափոնների անձնագրերի կազմման, ինչպես նաև թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն, կատարել լաբորատոր հետազոտություններ և անալիզներ։ Ակնկալվում է, որ դրանով կբարելավվի ՊՈԱԿ-ի գործունեությունը, ձեռնարկատիրական հիմունքով կապահովվի վտանգավոր թափոնների վերաբերյալ ճշտված տվյալների ստացման և անալիտիկ հետազոտությունների իրականացման համար պահանջվող ծախսը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ճշգրտվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու հանգամանքները, օտարման ենթակա տարածքները։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը` կառավարությունը դադարեցրել է այդ որոշումների` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքին հակասող նորմերը։


Ապահովվում է երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գործող և հեռանկարային էլեկտրաէնեգետիկական համակարգի կայունության ապահովման և համակարգային հակավթարային ավտոմատիկայի գործողության սկզբունքների ու հարաչափերի որոշման մեթոդիկային»։ Դրա ներդրման նպատակն է ապահովել համակարգի կայունությունն ու հուսալիությունը, դրանց ցուցանիշները մոտեցնել Եվրոպայի ԷԷՀ-ներում սահմանված ցուցանիշներին։
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի երկու պարբերությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տվյալ տարվա պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք ընդունել նախորդ տարվա ցուցանիշները, որոնք ավելի օբյեկտիվ են արտահայտում համակարգի ներկա գործունեությունը, իրականացված բարեփոխումները և դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2012 թ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի լրացուցիչ խմբաքանակի գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով։ Նախարարությանը թույլատրվել է նշված խմբաքանակը ձեռք բերել մինչև այդ նպատակով համապատասխան ֆինանսական հատկացման նախատեսումը։ Որոշումը հնարավորություն կտա ինսուլինակախյալ հիվանդներին լիարժեք ապահովել դեղերով։
Իր երկու որոշմամբ գործադիրը հաստատել է աուդիտն իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ 2012 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են այն իրողությամբ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստեղծած վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, ի թիվս այլ լիազորությունների, վերահսկողություն է իրականացնում նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնց նպատակն է ՀՀ ոստիկանության խորհրդանիշի պատկերում ներառել ՀՀ դրոշի եռագույնը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ