Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 հուլիսի 2011

Վարչապետն այցելել է «Սպայկա» ընկերություն





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր: Կազմակերպությունը ստեղծել է թարմ և վերամշակված գյուղմթերքի արտահանումն ապահովող ենթակառուցվածքներ: Համակարգի ստեղծման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 45 մլն դոլարին համարժեք գումար: Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի նպատակը հայկական թարմ ու վերամշակված գյուղմթերքի համար արտերկրյա պարենային շուկաներում կայուն դիրքերի ապահովումն ու Հայաստանից արտահանման ծավալների խթանումն է:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին` գյուղմթերքները դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ բեռնափոխադրող բեռնատարների սառեցման, տեղորոշման և տեխնիկական այլ համակարգերի աշխատանքին, արտադրական հզորություններին` սառնարանային տնտեսությանը, գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման գործընթացին:
Շրջայցի ավարտին` վարչապետ Սարգսյանը հանդիպել է «Սպայկա» ընկերությանը գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող ֆերմերներին, քննարկել նրանց հուզող խնդիրները:
«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: ՀՀ կառավարությունը 2010թ. հուլիսի 1-ի և 2011թ. փետրվարի 3-ի որոշումներով «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում` 300 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքների գծով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել է համապատասխանաբար մինչև 2013թ. հուլիսի 1-ը և 2014թ. փետրվարի 1-ը։
Ընկերությունը 2010-2012թթ. կիրականացնի շուրջ 100 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է ավելի քան 1900 նոր մշտական աշխատատեղերի ստեղծում: 2009թ. ընկերության մշտական աշխատակիցների թիվը 65 էր, իսկ 2011թ.` կազմակերպությունն ունի շուրջ 450 աշխատակից:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ