Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 նոյեմբերի 2010

Ավարտվել է վարչապետի այցը Բրյուսել





Երեկ` ուշ երեկոյան, ավարտվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության մեկօրյա աշխատանքային այցը Բրյուսել: Կառավարության ղեկավարը նախ անձնական հանդիպում ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի հետ։
Վարչապետի հաջորդ հանդիպումը Եվրոպական Միության Հանձնաժողովում էր, որտեղ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։ Հանդիպման օրակարգում Հայաստան- ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին: Կառավարության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու համակողմանիորեն անդրադարձավ մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Նշվեց, որ առկա համագործակցությունը դրված է ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա և ներառում է բոլոր առաջնահերթ ոլորտները, որտեղ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ: Այդ համատեքստում կարևորվեց ԵՄ օժանդակությունը, որ հնարավորություններ է ստեղծում բարեփոխումների իրականացման ու մասնավորապես կարողությունների ամրապնդման համար: Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությանը և ներկայացրեցին բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումները: Երկուստեք շեշտվեց Հայաստանում ընթացող բարեփոխումներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին վարչապետը Կարել դե Գուխտին փոխանցեց Հայաստան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում ընդունեց Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման օրակարգում մեր երկրում առկա ներդրումային հնարավորություններն էին ու ՀՀ կառավարության ոլորտին ուղղված աջակցության հարցը, որը վերաբերում է հումքային խնդիրների երկարաժամկետ ու կայուն կանոններով լուծմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ:
Վարչապետ Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին եղավ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գրասենյակում, ծանոթացավ կառույցի գործունեությանը, ինչպես նաև մասնակցեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկմանը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Բելգիայի Թագավորությունում հավատարմագրված մի շարք պետությունների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ