երեքշաբթի, 2 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ կառավարության անդամների հետ, սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ անկախության հռչակման 12-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին. առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում նա ծաղիկներ է դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և ԼՂՀ ազատագրության համար զոհված ազատամարտիկների գերեզմաններին: Այնուհետև ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, իսկ երեկոյան մասնակցել ԼՂՀ անկախության տարեդարձի առիթով նախագահի կազմակերպած ընդունելությանը: Անդրանիկ Մարգարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ: Քննարկվել են երկու հանրապետությունների կառավարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: