Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 հուլիսի 2010

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց` տեղում ծանոթանալու չեզոքացման աշխատանքներին։
Դեռեւս 1970 թվականի սկզբներին Հայաստանում արգելվել է վտանգավոր քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը, ինչը հանգեցրել է հանրապետության տարածքում ժամկետանց և արգելված պեստիցիդների պաշարների կուտակմանը։ 80-ականների սկզբին դրանց թաղման համար Հայաստանում առանձնացվել է հատուկ տարածք։
Կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ շրջել են գերեզմանոցի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին։
Այստեղ արտակարգ իրավիճակ ստեղծվել էր այս տարվա մարտ ամսին, հայտնվել էր ինչ-որ տեխնիկա, որը փորել  էր տարածքը, որի պատճառով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողն այստեղ սահում է` վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում։ Ի դեպ, վարչապետ Սարգսյանին զեկուցվել է, որ հարցի առնչությամբ ՀՀ ոստիկանությունն արդեն հարուցել է քրեական գործ։
Հաշվի առնելով գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակը` ՀՀ կառավարությունը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացրել է 32 միլիոն դրամ` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման համար։ Թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգները ժամանակավորապես չեզոքացվել են, շրջակա տարածքում իրականացվում է հսկողություն։ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ, կատարվել է շուրջ 31 մլն դրամի շինարարական աշխատանք, և 700 հազար դրամ` նախագծային և մնացած այլ աշխատանքների իրականացման համար։
Այնուհետև վարչապետը լսել է հասարակական կառույցների ներկայացուցիչներին, ովքեր առաջարկում են խնդրին վերջնական լուծում տալ։
Տիգրան Սարգսյանի խոսքով, տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնաիրութունները և վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո։ Գործադիրի ղեկավարը մասնավորապես նշել է.
«Կառավարությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի վտանգավոր հետևանքները գերեզմանատան մակերեսի բացման այս պահին վերացնենք, չեզոքացնենք, հսյկողություն է իրականացվում շրջակա միջավայրում և նաև բոլոր համայանքները տեղյակ են պրոբլեմի մասին, նրանք նույնպես ուշադիր են լինելու։ Դրան, իհարկե, օգնեց նաև հրապարակայնությունը, որ ապահովվեց այս խնդրի շուրջ։ Մենք բոլոր հասարակական կազմակերպություններին ուզում ենք շնորհակալություն հայտնել իրենց ակտիվ մասնակցության համար` այս խնդրի կարգավորման գործում։ Համոզված եմ, որ այնպիսի լուծումներ ենք տալու, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի և բոլորս վստահ լինենք, որ այլևս շրջակա միջավայրին որևէ վտանգ չի սպառնում»։
Վարչապետի հանձնարարությամբ շահագրգիռ նախարարությունների կողմից կմշակվի հայեցակարգ, որի իրականացումն հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում բացահայտելու նմանատիպ հիմնախնդիրները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ