չորեքշաբթի, 2 հուլիսի 2003
«Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջի համաձայն, ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակում է 2003 թ. երկրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն. ՀՀ կառավարության աշխատակազմը վերոհիշյալ ժամանակահատվածում ստացել է 1127 նամակ, որից 9-ը՝ առաջարկություն, 945-ը՝ դիմում, 173-ը՝ բողոք:
Նամակներում բարձրացվել են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական և այլ բնույթի հարցեր:
Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր, եթե դա բավարարել է դիմողին):