keyboard_arrow_left
Վարչապետը պարգևատրվել է շքանշանով
դեկտեմբեր 29, 2009
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Ծովային և ցամաքային հաղորդակցության վարչության կազմավորման 200-ամյակի հիշատակին նվիրված շքանշան է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանին։
ՀՀ և ՌԴ միջև Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի կողմից շնորհված շքանշանը Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել և ընդունել երախտագիտությամբ։