երկուշաբթի, 17 փետրվարի 2003
«Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննակման կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջի համաձայն, ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակում է 2002թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն: ՀՀ կառավարության աշխատակազմը վերոհիշյալ ժամանակահատվածում ստացել է 758 նամակ, որից 11-ը առաջարկություն, 593-ը դիմում, 154-ը բողոք: ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը ստացել են 33297 նամակ, որից 710-ը առաջարկություն, 29583-ը դիմում, 3004-ը բողոք: Նամակներում բարձրացված են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական և այլ բնույթի հարցեր: Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր եթե դա բավարարել է դիմողին):