ուրբաթ, 17 հունվարի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհուրդ և հաստատվել է դրա կազմը բնապահպանության նախարարի գլխավորությամբ։ Խորհրդում ընդգրկվել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, մաքսային պետական կոմիտեի և հարկային պետական ծառայության, բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության և բնապահպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանձնարարվել է բնապահպանության նախարարին 20-օրյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը։
Նույն որոշմամբ հաստատվել է նաև հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական այդ մարմնի կանոնադրությունը ամրագրելով խորհրդի գործունեության նպատակն ու խնդիրները։