ուրբաթ, 27 դեկտեմբերի 2002
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2002-2004 թթ. ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ բարեգործական ծրագրեր: Մասնավորապես, նիստում քննարկվեց և հաստատվեց Գերմանիայի «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության և «Հայաստանի մանկական ֆոնդ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից 2003 թվականին համատեղ իրականացվող «Առողջություն երեխաներին» ծրագիրը, որի նպատակն է հիվանդ երեխաներին, որոնց բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում, տարեկան երկու անգամ (փետրվար — օգոստոս ամիսներին) տանել Գերմանիա անվճար վիրահատման, բուժման և պրոթեզավորման։
Նիստում քննարկվեցին նաև շուրջ 19 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման և այլ հարցեր: