երեքշաբթի, 13 օգոստոսի 2002
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման խնդիրը: Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության ու գնորդի միջև կնքվելիք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի օրինակելի պայմանագիրը: Որոշմամբ ի գիտություն են ընդունվել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նոր խմբագրությամբ հաստատած բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները: Քննարկման ժամանակ նշվել է, որ լիցենզավորման պայմաններում կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են էներգետիկ ոլորտում պետության շահերի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների ու երաշխիքների առավել հստակեցմանը: