Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 մարտի 2008


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի համապատասխան պայմանագրում ընդգրկված` ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթների արդյունքները: Նիստում քննարկվել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի առարկության նամակը և առաջարկությունները:


Օրակարգի այլ հարցերի թվում, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում` Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծման և շինարարության վերահսկման աշխատանքների իրականացման համար: Հիշյալ առաջադրանքներն իրականացնելու համար առաջարկվում է հայտարարության միջոցով ծանուցել համապատասխան փորձ ունեցող ընդունելի խորհրդատուներին, որպեսզի նրանք հայտնեն իրենց հետաքրքրությունը:


Նիստում նաև տեղեկանք է ներկայացվել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2008թ. փետրվարի 7-ին և մարտի 12-ին հաստատված գնումների պլանում տեղ գտած փոփոխությունների մասին:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ