Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 մարտի 2008


Այսօր տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի, արտաքին գործերի նախարարները, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հանրային հեռուսառադիոընկերության խորհրդի ղեկավարները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը, Սարդարապատի հուշահամալիր- թանգարանի տնօրենը:


Նիստի սկզբում Սերժ Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է պետականորեն և մեծ շուքով նշել չորս հոբելյան` Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակը, Վիլյամ Սարոյանի, Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակները: Վարչապետը կարևորել է այդ բոլոր հոբելյանական միջոցառումների պատշաճորեն նախապատրաստումն ու անցկացումը, ընդգծելով, որ դրանք պետք է լինեն ոչ թե սոսկ այս կամ այն հոբելյանի օրը նշվող միջոցառում, այլ միջոցառումների մեծ շարան, որոնք առիթ կդառնան գնահատելու ինչպես Սարդարապատի հերոսամարտի, այնպես էլ հիշյալ մեծ անհատների դերն ու նշանակությունը մեր պատմության մեջ և ժողովրդի կյանքում:


Այնուհետև հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծը: Այն ներառում է չորս ենթաբաժին` 1) մշակութային, կրթական, գիտական, մարզական, զանգվածային, քարոզչական, 2) հրատարակչական, 3) հուշանվերային և այլ արտադրանքի թողարկման, 4) Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի բարեկարգման, նորոգման, շինարարական աշխատանքների մի քանի տասնյակ միջոցառումներով, որոնք, մշակված ժամանակացույցի համաձայն, մինչև տարեվերջ կիրականացվեն Երևանում, ՀՀ մարզերում և սփյուռքի համայնքներում:


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ևս մեկ անգամ քննարկել միջոցառումների ծրագրի նախագիծը` նկատի առնելով նիստում հնչած առաջարկությունները և 10-օրյա ժամկետում վերջնական տեսքով ներկայացնել հանձնաժողովին` լուրջ ուշադրություն դարձնելով միջոցառումների անցկացման համար նախատեսված ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսմանը:


 



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ