Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 05, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, վարչապետ Աբդուլա Բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սաուդյան Արաբիայի Թագավորության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հաճույքով անկեղծ շնորհավորանքս եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում առողջություն ու երջանկություն»: