երկուշաբթի, 27 մայիսի 2002
Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովի շրջանակներում, այսօր կառավարության նիստերի դահլիճում բացվեց հայկական արտադրության ապրանքատեսակների ցուցահանդես: Այն բացեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը — ողջունեց միջոցառման նախաձեռնողներին ու բոլոր մասնակիցներին: Դիմելով սփյուռքի մեր հայրենակիցներին, գործարարներին, վարչապետը նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալ 10-ամյա անկախ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության հաջողություններին, որոնց մեջ քիչ չէ արտահանմանն ուղղված, բարձրորակ ու մրցունակ արտադրանքը: Այն՝ հայաստանյան գործարարների տքնաջան աշխատանքի արդյունքն է, որը, ըստ վարչապետի, սփյուռքի մեր հայրենակիցների հետ համագործակցության արդյունքում կարող է ավելի ընդլայնել իր հնարավորություններն ու դուրս գալ մեծ շուկաներ: