ուրբաթ, 24 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց սփյուռքահայ գործարարներ Պերճ Արաբյանին և Պողոս Գյուրջյանին: Վերջինս Լիբանանի վարպետ ոսկերիչների և ակնագործների միության նախագահն է: Լիբանանահայ գործարարները մտադրություն ունեն Հայաստանում գործունեություն ծավալել ոսկեգործության և ակնագործության բնագավառում՝ նախատեսելով սերտ համագործակցություն հայաստանյան գործընկերների հետ: Ծրագրի հաջողության դեպքում, ըստ գործարարների, հնարավոր կլինի բացել մոտ 25 հազար նոր աշխատատեղ, միաժամանակ հայկական արտադրանքի համար միջազգային շուկայում կայուն տեղ ունենալու խնդիրը լուծել:
ՀՀ վարչապետը ողջունեց սփյուռքահայ գործարարների մտադրությունը և ընդգծեց, որ ոսկերչության զարգացման համար մեր երկրում ստեղծված են միանգամայն բարենպաստ պայմաններ: Նա հանձնարարեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ պրն Գյուրջյանի և Արաբյանի հետ քննարկել նախատեսվող ծրագրերի մանրամասները, աջակցել նրանց տեղական արտադրանքին ու արտադրական հնարավորություններին ծանոթանալու հարցում: Վարչապետը անձամբ իր և կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել ներդրումային ծրագրի իրագործման հարցում: