Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 21, 2008

Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև հաստատված վստահության, կառուցողական համագործակցության և փոխսատարման հարաբերությունները: Դաշնակցային գործընկերության հետևողական խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է կայունության ամրապնդմանը Անդրկովկասում:

Բավարարվածության զգացումով եմ նշում Ձեր անձնական մեծ ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հայկական պետության ղեկավարի բարձր պաշտոնում կծառայի այդ հարաբերությունների հետագա առաջընթացին»: