ուրբաթ, 26 ապրիլի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը ժամը 12:00-ին մեկնել է Թբիլիսի: Մինչ այդ, Վրաստանի Արտակարգ իրավիճակների վարչության պետ Օթարի Թավելաշվիլին իր հայ գործընկերներին տեղեկացրել է, հնարավորության դեպքում, դեղորայքով օգնելու անհրաժեշտության մասին, ինչը նկատի առնելով աշխատանքային խմբի հետ Երևանից Վրաստանի մայրաքաղաք է մեկնել բժիշկների երկու խումբ, իր հետ վեցնելով անհրաժեշտ դեղորայք:
Խմբին են միացել նաև Երևանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը և վարչապետի օգնական Արարատ Գոմցյանը: