երեքշաբթի, 26 մարտի 2002
Թատրոնի միջազգային օրվա առիթով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ բեմի բոլոր գործիչներին, որում մասնավորապես ասված է.
«Անկախ պետականության կառուցման տարիներին մեր ամբողջ մտավորականության, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչների հետ մեկտեղ, թատրոնի գործիչները ևս կիսեցին ժողովրդին բաժին հասած բոլոր դժվարությունները: Հենց նրանց՝ բեմի իսկական նվիրյալների շնորհիվ, բազմադարյա հայ թատրոնի դռները ոչ միայն չփակվեցին հանդիսատեսի առջև, այլև ծնվեցին նոր բեմադրություններ՝ պահպանելով հայ թատրոնի լավագույն ավանդույթները, շարունակելով հույս ու լավատեսություն սերմանել հանդիսատեսի հոգում:
Շնորհավորում եմ հանրապետության թատերական բնագավառի բոլոր ներկայացուցիչներին՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ հանուն հայ բեմի հարատևման»: