երեքշաբթի, 22 հունվարի 2002
Չորեքշաբթի՝ հունվարի 23-ին, կկայանա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկու հետ:
Հանդիպման ընթացքում կստորագրվեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության, սահմանապահ ծառայության բնագավառում համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր: Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից պետական պարգևներ կհանձնվեն 2001թ. արդյունքներով աչքի ընկած զինծառայողներին:
Վերջում տեղի կունենա ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկու և ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի մամուլի ասուլիսը: