ուրբաթ, 18 հունվարի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, երկուշաբթի՝ հունվարի 21-ից, կառավարությունում ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները կսկսեն ներկայացնել 2001թ.-ի իրենց գործունեության հաշվետվությունները՝ կատարված աշխատանքների և դրանց արդյունքների հետ ներկայացնելով նաև թերացումներն ու բացթողումները, այդ թվում ՀՀ կառավարության 2001թ. մարտի 9-ի N 167 որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման վիճակը: Նախարարություններն ու գերատեսչությունները կառաջարկեն նաև իրենց ոլորտներում նախատեսվող այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են 2002թ. կառավարության գործունեության միջոցառումների ցանկում:
Tel: 52-87-12
E-mail: press@arminco.com