չորեքշաբթի, 9 հունվարի 2002
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման համաձայն, խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար պատվոգրերով պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Մանուկ Թոփուզյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վասիլի Ղազարյանին, նույն վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանին, Հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ԱԳՆ-ի ԱՊՀ վարչության պետ Լևոն Խաչատրյանին, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին և ՀՀ ԱԳՆ-ում ԱՊՀ-ի կառույցների բաժնի վարիչ Սերգեյ Սմբատյանին: