հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակի առթիվ, անձամբ իր և կառավարության անունից անհատական շնորհավորանքներ է հղել խորհրդային տարիներին Հայաստանի անկախության համար պայքարած ավելի քան հինգ տասնյակ իր գաղափարական ընկերներին, նախկին քաղբանտարկյալներին և շնորհակալություն հայտնել մեր հայրենիքի անկախության երազանքն իրականություն դարձնելու նրանց մաքառման ու նվիրումի համար. «Վստահ եմ, որ այսուհետ էլ Ձեր մեծ ներդրումը կունենաք Հայաստանի հզորացման գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հայրենանվեր գործունեության բազում տարիներ՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի», -ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում: