Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 11, 2001
Հայաստանի Հանրապետության վարչապետը և կառավարությունը խորապես վշտացած են ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, վարչապետի խորհրդական Գագիկ Խաչատուրի Պողոսյանի ողբերգական մահվան կապակցությամբ և ցավակցում են նրա ընտանիքին ու հարազատներին: * * * ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ Ծնվել է 1952թ. Երևանում: 1969-74թթ. սովորել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումում, 1991թ. ավարտել է Բելգրադի տնտեսագիտական ինստիտուտը, 1998թ. հեռակա ուսուցմամբ՝ Ստավրոպոլի պետական համալսարանը, իսկ 2000թ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանը՝ ստանալով մենեջերի մասնագիտական որակավորում, 1997թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսանացած է, ունի 3 երեխա: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1967-1970 - Երևանի էլեկտրաշարժիչների գործարան՝ բանվոր- խոտանող 1973-1974 - Երևանի մանածագործական կոմբինատ՝ վարպետ 1974-1975 - Երքաղսովետի գործկոմի Երպտուղբանջարառ՝ ավագ վաճառող 1975-1979 - Կոշիկի «Մասիս» ֆիրմա՝ վարպետ, արտադրամասի պետ 1981-1991 - Ավտոլիցքավորման կայանների Երևանի զոնալ վարչություն՝ լիցքավորման կայանի պետ 1991-1995 - Հայ-իտալական «ԻՄԱԿ» ֆիրմա՝ նախագահ 1995-1998 - ՀՀ Ազգային Ժողով՝ պատգամավոր, ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 1998թ. - ՀՀ մաքսային վարչություն՝ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ 1998-2000 - ՀՀ կառավարության աշխատակազմի, այնուհետև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ 2000-2000թ. նոյեմբեր պետական եկամուտների նախարար 2000թ. նոյեմբեր - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ՀՀ 2001թ. հուլիս վարչապետի գլխավոր խորհրդական 2001թ. հուլիսից ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնակատար