երկուշաբթի, 16 հուլիսի 2001
ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով, տեղի են ունեցել որոշակի կադրային փոփոխություններ, մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը և Դավիթ Ավետիսյանը նշանակվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Սամվել Պետրոսյանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սարգիս Գրիգորյանը, Սերգեյ Մանուկյանն ազատվել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Գագիկ Պողոսյանը, որի վրա է դրվել նաև վարչապետի խորհրդականի պարտականությունները: Վարչապետի երկու այլ որոշումներով կառավարությանն առընթեր նորաստեղծ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել Սամվել Թադևոսյանը և Գագիկ Խաչատրյանը: