ուրբաթ, 13 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին և վարչապետ Անուշավան Դանիելյանին: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ և տնտեսական, և քաղաքական հարցերի՝ մասնավորապես, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած հերթական այցին, ինչպես նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված բյուջետային վարկի տրամադրման ընթացքին ու երկու հանրապետությունների կառավարությունների միջև ստորագրված հուշագրի դրույթների իրագործման վիճակին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ֆինանսների, պետական եկամուտների նախարարները և կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը: