չորեքշաբթի, 6 հունիսի 2001
Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լոռու վերածնունդ» ազգային կոնֆերանսը՝ նվիրված Լոռու մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը: Նման ներկայացուցչական ու կարևոր կոնֆերանս առաջին անգամ է անցկացվում հանրապետությունում:
Կոնֆերանսին ներկա էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված ողջույնի իր խոսքում վարչապետը կարևորեց մարզերի տնտեսության հավասարաչափ և ներդաշնակ զարգացման ապահովումը, տեղական ինքնակառավարման մարմինների դերի ընդլայնումն ու նրանց գործունեության արդյունավետության բարձրացումը:
Լոռու մարզի հիմնախնդիրներն առկա են բոլոր մարզերում և եթե քննարկվող ծրագիրն հաջողությամբ կյանքի կոչվի, ապա այն կարող է օրինակելի դառնալ նաև հանրապետության մյուս տարածաշրջանների, մարզերի համար: