Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հուլիսի 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է.

«Ձե՛րդ գերազանցություններ,
Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան դեսպան Դըկոտինյի և Ձեր միջոցով մեր բարեմաղթանքներն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը։

Ավելի քան երկու դար առաջ, այս օրը տեղի ունեցած ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Այն մարդկությանը փոխանցեց ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային արժեքներ։ Դրանք մինչ օրս էլ շարունակում են ոգեշնչել ժողովուրդներին՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը և կառուցելու արդար ու արժանապատիվ հասարակություններ։

Հայաստանը նույնպես կիսում է այս սկզբունքները և դրանք դիտարկում է որպես կարևոր ուղենիշներ՝ իր պետականության զարգացման համար։

Հարգելի ներկաներ,

Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը։ Մենք երախտագիտությամբ ենք գնահատում մեր համերաշխությունը։

Այս տարվա մայիսին Նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն իր բովանդակային և հագեցած օրակարգով հանդիսացավ պատմական իրադարձություն։ Այդ օրերին Երևանի և Գյումրիի փողոցներում ականատեսը դարձանք համաժողովրդական, ջերմ վերաբերմունքի։ Այն մեր ժողովուրդների միջև ձևավորված վստահության և փոխադարձ հարգանքի լավագույն արտահայտությունն էր։ Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Նախանշվեցին երկարաժամկետ համագործակցության նոր հորիզոններ։

Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը։

Պարոն դեսպան,

Մեր անկեղծ ցանկությունն է՝ տեսնել Ֆրանիսայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ցանկությունն է նաև, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը տարեցտարի առավել ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության։

Կեցցե՛ Ֆրանսիան։
Կեցցե՛ Հայաստանը։
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»:

Օգոստոս 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ