Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունիսի 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնի շրջանակներում Նորդիկ երկրների ազգային տոներին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Ձերդ գերազանցություններ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Նորդիկ օրեր» փառատոնի շրջանակում։

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ազգային օրերի, ինչպես նաև Ֆինլանդիայի Պաշտպանության ուժերի օրվա առթիվ։

Այս առիթը մեզ հնարավորություն է տալիս արժևորելու այն գաղափարներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված են Նորդիկ պետությունները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, սոցիալական համերաշխությունը, ինչպես նաև կրթության և նորարարության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը։

Նորդիկ երկրների փորձը վկայում է, որ կայուն և մրցունակ պետությունները շարունակաբար զարգանում են ոչ միայն տնտեսական առաջընթացի, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի և հանրային վստահության շնորհիվ։ Այս սկզբունքները ոչ միայն ապահովել են ձեր տարածաշրջանի կայուն զարգացումն ու բարեկեցությունը, այլև դարձել են օրինակ միջազգային հանրության համար։

Մենք բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության, կայուն զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման գործում։Այս փորձը հատկապես կարևոր է ժամանակակից մարտահրավերների պայմաններում, երբ պետությունների միջև սերտ համագործակցությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է։

Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր երկրների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Համոզված ենք, որ այդ կապերը հետագայում ևս կշարունակեն զարգանալ՝ նպաստելով տնտեսական, մշակութային, կրթական և գիտական համագործակցության ընդլայնմանը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում նաև Նորդիկ երկրների հետևողական աջակցությունը Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման և մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Նորդիկ երկրների ժողովուրդներին՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Հունիս 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ