չորեքշաբթի, 3 հունիսի 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի:






