Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 մայիսի 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Եվրասիական տնտեսական միության պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Նախևառաջ թույլ տվեք հայտնել իմ շնորհակալությունը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ հյուրընկալության և այսօրվա անցկացվող միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ընթացիկ տարվա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին նիստն այսօր անցկացվում է խորհրդանշական օրը՝ Եվրասիական տնտեսական միության օրը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ մաղթել բոլոր ներկաներին հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համատեղ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնել եվրասիական ինտեգրման հետագա զարգացման նկատմամբ՝ ի շահ մեր պետությունների և մեր քաղաքացիների։

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Հարգելի՛ գործընկերներ,

Մենք բազմիցս հաստատել ենք և հաստատում ենք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման նպատակով։

Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու վրա։

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Եվրասիական տնտեսական ֆորումի թեմատիկայի արդիականությունը։ Այսօր արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը դառնում են մեր երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման հիմնական գործոններից մեկը։

ԵԱՏՄ շրջանակներում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է անդամ պետությունների միջև արհեստական բանականության ոլորտում համաձայնեցված մոտեցումների ձևավորման և արդյունավետ համագործակցության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ։

Նիստի՛ հարգելի մասնակիցներ,

Ծառայությունների առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Միաժամանակ, ազգային կարգավորման առանձին բաղադրիչներ դեռևս պահանջում են ավելի գործնական համաձայնեցում, ինչը, իր հերթին, կստեղծի լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար։

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն է երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը: Անհրաժեշտ է նշել ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցային գործընթացի առաջմղման առանձնահատուկ նշանակությունը։

Անկասկած, այս ուղղությամբ զարգացման հիմնական գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, ինչը միանշանակ զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։

Հայաստանի Հանրապետությունը նաև կարևոր նշանակություն է տալիս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանը և ողջունում է ագրոարդյունաբերական ոլորտի վրա կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի տարածման մասին արձանագրության ստորագրումը, ինչը միանշանակ կնպաստի համագործակցության աճին և Միության շրջանակներում պարենային անվտանգության ամրապնդմանը։

Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Մայիս 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ