հինգշաբթի, 14 մայիսի 2026
Կառավարությունում կայացել է քննարկում «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր Կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ և քննարկել են ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատված «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին: Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության և նոր խթանների մշակման տեսանկյունից:







