չորեքշաբթի, 22 ապրիլի 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ են բացվել: Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունների միջև հնարավոր սիներգիան: Գոհունակությամբ է շեշտվել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության աճը, կարևորվել է բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացումը:






