Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 մարտի 2026

Կայացել է ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը



Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են երթևեկության մասնակիցների կարգապահության բարձրացմանը, ինչպես նաև ավտոմեքենաների թվի աճով պայմանավորված երթևեկության կազմակերպման գործող մոտեցումների վերանայմանը միտված միջոցառումները։ Այս համատեքստում քննարկվել է խցանումների հաղթահարման նպատակով տեխնիկական լուծումների կիրառման հնարավորությունը: Աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացվել են նաև միջազգային հաջողված փորձի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը կարգավորող ճանապարհային երթևեկության կանոնների արդյունավետությանը, ինչին հաջորդել է աշխատանքային խմբի անդամների կողմից այդ կանոնների լավարկմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են մասնագիտական առաջարկություններ, որոնք ընդգրկում են համապատասխան տեխնիկական և իրավական բարեփոխումների իրականացման հեռանկարները՝ երթևեկության կազմակերպման բարելավման և տեղաշարժի հոսքի օպտիմալացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բեռնատար ավտոմեքենաների երթևեկության կազմակերպման և աղբահանության աշխատանքների ժամանակացույցի կարգավորման վերաբերյալ ներկայացված առաջարկություններին։ Մասնավորապես՝ քննարկվել են այն հնարավոր կարգավորումները, որոնք կարող են նպաստել քաղաքի ծանրաբեռնված հատվածներում երթևեկության առավել արդյունավետ կազմակերպմանը՝ հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհային անվտանգության պահանջները, ինչպես նաև աղբահանության ծառայությունների գործունեության և երթևեկության կազմակերպման գործընթացների փոխկապակցվածությունը։

Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: 

Մարտ 2026
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ