Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հուլիսի 2024

Կառավարությունը հաստատել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը










Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը համաձայնություն է տվել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Թումո կենտրոն կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.709242 հեկտար բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վերջինիս վրա գտնվող թիվ 12 մսուր-մանկապարտեզի 1832․1 քառ. մ մակերեսով վթարային շենքը Սիմոնյան կրթական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հաստատվել է սույն որոշման 1-ին կետով սահմանված Թումո կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակներում հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները:

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է Արմավիր համայնքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում ստեղծելու Թումո կենտրոն, որը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից, իսկ Թումո կենտրոնի կառուցման նպատակով նախատեսվում է ներդնել առնվազն 530.000.000 ՀՀ դրամ գումար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելել է. «Առիթից օգտվելով նշեմ, որ և՛ մենք, և՛ ԿԳՄՍ նախարարության գործընկերները, և՛ մեր մարզերն ու համայնքները բավական լավ համագործակցում ենք «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործընկերների հետ: Մինչև այժմ հանրապետությունում արդեն 5 ԹՈՒՄՈ կենտրոններ են գործում և 34 ԹՈՒՄՈ տուփեր տարբեր բնակավայրերում, և ընդհանուր առմամբ՝ հաճախում են 25 հազար ուսանողներ։ Այս պահին նաև ընթացքի մեջ է Եղեգնաձորի և Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը: Եղեգնաձորինը տեղի կունենա նախապես պլանավորված սեպտեմբեր ամսին, իսկ Մասիսինը՝ դեկտեմբեր ամսին։ Ինչպես նշեցի՝ Արմավիրի շինություն պետք է կառուցվի 2026 թվականին»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է. «Պարոն Սանոսյանն արդեն նշեց, թե մենք այս պահին ինչպիսի սփռվածություն ունենք ԹՈՒՄՈ կենտրոնների և տուփերի։ Ձեր թույլտվությամբ՝ կուզեի շեշտադրել բովանդակային համագործակցության կարևորությունը։ Կրթության զարգացման պետական ծրագրով մենք հատուկ շեշտադրում ենք արել ոչ ֆորմալ կրթական համակարգերի զարգացմանը, որոնք էական են բարձրացնելու նաև ֆորմալ կրթության որակն ու մակարդակը։ Իրականում, ժամանակակից աշխարհում երեխաները սովորում են ոչ միայն հանրակրթական հաստատություններում, ֆորմալ կրթական հաստատություններում, այլ նաև դրանից դուրս։ Շատ կարևոր է, որպեսզի մենք ապահովենք միասնական միջավայր, և բոլոր այս գործընթացներում մենք փորձում ենք հաշվի առնել այդ համագործակցությունը, սիներգիան, որից շահում են միայն մեր երեխաները։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ բոլոր այս վայրերում հիմնականում ԹՈՒՄՈ տուփերը տեղադրվում են դպրոցներին հարակից տարածքներում և դրանով իսկ ստեղծում են հնարավորություն նաև դպրոցների հետ համագործակցության համար, ընդ որում՝ ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման մասով։ Կարևորում եմ, որ մենք նմանատիպ համագործակցություն ծավալում ենք տարբեր գործընկերների հետ, այս պահին քննարկում ենք ԹՈՒՄՈ-ի ընդլայնման հարցը, բայց հիշեցնեմ, որ մենք ունենք համանման ծրագրեր ՔՈԱՖ Սմարթ կենտրոնների ուղղությամբ, որտեղ նույնպես թե՛ Արմավիրում պլանավորված գործողություններ կան, թե՛ Սյունիքում»։

Ամփոփելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս ներկայացվածությունը կշարունակի ընդլայնվել բոլոր այլ մարզերում:

Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը

Գործադիրը որոշում է կայացրել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» : Այն մշակվել է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N Վ/198-2023 արձանագրության 3-րդ կետի 1.8 ենթակետի հանձնարարականի, ինչպես նաև պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը և ամուսնալուծությունների կանխարգելմանը:

Որոշմամբ առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը, այդ թվում. 1. ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, տարիքային շեմը 36-ից բարձրացնել է մինչև 40 տարեկանը ներառյալ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3%), 2. 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղություն ունեցող` գործող որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին, 3. 28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նաև ներկայացրել է, որ ծրագրում ընդգրկվածության բավականին լավ ցուցանիշներ կան և ներկայացրել թվեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ծրագիրը տարեցտարի ընդլայնվել: «Ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019 թվականին և շարունակվելով՝ 2020 թվականին ընդամենը 49 երեխա է ծնվել, 2021 թվականին՝ 76 երեխա, 2022 թվականին՝ 128 երեխա, 2023 թվականին՝ 159 երեխա, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել: Նշեմ, որ նաև հղիների նման կտրուկ աճ ունենք, ինչը նշանակում է, որ առաջիկայում այս ծնված երեխաների թիվը կմեծանա»,-ընդգծել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ ծրագրի արդյունավետությունը գնահատվում է նաև դուրս գրված երեխաների ցուցանիշով, որը կազմում է 33 տոկոս, որը բավականին լավ ցուցանիշ է:

Հաստատվել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը

Գործադիրը հաստատել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը:

Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները` ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքում մնացորդային քանակների ուսումնասիրում, հանրային իրազեկում և սպառողների առավելագույն պաշտպանություն մնացորդային քանակներից: Ծրագրի իրականացման ապահովումը կբերի մնացորդային քանակների հայտնաբերման և ռիսկի գնահատման ենթակառուցվածքների զարգացմանը, տեխնիկական վիճակի բարելավմանը, ինչպես նաև այդ վիճակի շարունակական պահպանմանը, ինչը զգալի ազդեցություն կունենա սպառողների կյանքի և առողջության պաշտպանության գործընթացում, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ավելացնել արտահանման ծավալները և նոր շուկաներ նվաճել:

Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շրջանակում նաև որոշում է կայացվել, որով առաջարկում է վերաբաշխում և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ։ Որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի իրականացնել բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հայտնաբերում և մոնիթորինգ։ Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր նախկինում քիչ են իրականացվել, առաջնային հումքի իրացման շուկան պետական վերահսկողության առաջնային թիրախներից չի հանդիսացել, այդ իսկ պատճառով պետք է բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողությունն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների և պատճառների բացահայտումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բուսական ծագման մթերքում փորձաքննություն իրականացնելու նպատակով 2024 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող՝ 1187 «Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր» ծրագրի 12004 «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր» միջոցառմանը հատկացված գումարից նվազեցնել 45,000.0 հազ. դրամ և հատկացնել 2024 թվականի պետական բյուջեով Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող՝ 1213 «Տեսչական վերահսկողության ծրագիր» ծրագրի 11018 «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի վերահսկողություն» միջոցառմանը:

Թեմայի շրջանակում Տիգրան Խաչատրյանը նշել է. «Մենք վերջին շաբաթվա ընթացքում Վարչապետի հանձնարարությամբ մի կարևոր քննարկում ենք ունեցել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի, Էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ և հարցին առնչվող մեր գործընկեր կառույցների հետ: Խնդիրը՝ բոլոր հնարավոր եղանակներով որակի բարձրացմանը վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելն է: Եվ շուտով Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկման արդյունքում մենք նաև կբերենք որոշ նախագծեր, որոնք ուղղված են հատկապես այն խրախուսական միջոցառումներին, որոնք կառավարությունն ունի իր գործիքակազմում և նախատեսում է ունենալ և որոնք ավելի կխթանեն և կխրախուսեն, որ մեր արտադրողները որակի ավելի մեծ ուշադրություն դարձնեն՝ դրանով առաջին հերթին երաշխավորելով, որ մեր սպառողների շահերը պաշտպանելու նպատակով սահմանված իրավակարգավորումները ապահովված կլինեն նաև վարչարարական համապատասխան մեխանիզմներով, որովհետև մենք բազմաթիվ ոլորտներում ունենք կարգավորումներ, բայց պետք է ունենանք նաև այնպիսի հետագծելի և արդյունավետ կիրառվող վարչարարական գործիքակազմ, որը թույլ կտա, որ եղած կարգավորումների նպատակն իրագործվի»: Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ գյուղատնտեսության բնագավառում, ինտենսիվ գյուղատնտեսության բնագավառում, ջերմոցային տնտեսությունների դեպքում, որոնք մեծ չափով ֆինանսական միջոցներ են ուղղում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղված տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն առաջ մղելուն, խրախուսելուն և ընդգծել, որ նախատեսվում է, որ առաջիկա կարգավորումներից մեկը կվերաբերի նրան, որ այդ աջակցությունը պետք է հասանելի լինի հատկապես նրանց, ովքեր ապահովում են որակի ստանդարտը, ապահովում են որակին ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: «Եվ մենք այդպիսով մեր գործիքակազմում ունեցած բոլոր հնարավոր եղանակները կթիրախավորենք հատկապես որակով արտադրանք արտադրող տնտեսվարող սուբյեկտներին և կնպաստենք կամ կխթանենք, որ մեր տնտեսվարողներն այդ հարցին ավելի բարձր ուշադրություն, մեծ ժամանակ և ֆինանսական միջոցներ հատկացնեն»,-հավելել է փոխվարչապետը:

Կիրականացվի Քաջարանի թունելի կառուցման և Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Թեմայի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը ներկայացրել է որոշ տվյալներ, թե Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածներում իրականացվող աշխատանքներն ինչ փուլում են։ «Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք շինարարությունը։ Հաջորդը՝ 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից դեպի Գյումրի՝ մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երևանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ: Այս տարի այդ ճանապարհի վրա ևս որոշ հատվածներ մենք կբացենք երթևեկության համար, բայց միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարի ամռանը։ Հիմա այս խնդիրները լուծելուց և շինարարական պրոցես սկսելուց հետո, մենք Ձեզ հետ միասին կենտրոնացել ենք արդեն հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ Եվ առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, դա Հայաստան-Իրան սահմանից սկսած Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»,-ներկայացրել է ՏԿԵ նախարարը և հավելել, որ մյուս հատվածը, որը կհաջորդի Ագարակ-Քաջարանին, դա Քաջարանի թունելն է, որի մասին խոսվեց և որին կհաջորդի Քաջարան-Սիսիան 60 կմ հատվածը:

Հաստատվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը

Գործադիրը հաստատել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը: Որոշմամբ ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՇՄԱԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։

Կկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների՝ անուղղակի հարկերի գանձման կարգի մասով միասնական քաղաքականության մշակումը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի հարկման միասնական մոտեցումների կիրառում: Այս առումով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության որոշմամբ կարգավորվում են ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց ապրանքներ իրացնելիս ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

Աղբահանության գործընթացի բարելավումը հանդիսանում է Հայաստանի կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկը

Կառավարությունը թույլատրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մասով նախատեսված համաֆինանսավորման գումարներից կատարել փոխանցումներ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար որպես պատվիրատու հանդիսացող՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի իրականացման շրջանակներում իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող հարկերի և այլ վճարների իրականացման նպատակով։

Ծրագրի բնականոն ընթացք ապահովելու, այդ թվում՝ երկու մարզի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան անհրաժեշտ մեքենամեխանիզացիայի կիրառմամբ աղբահանության ինտեգրված համակարգի ներդրումն ապահովելու նպատակով որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակներում ներկրվող մեքենամեխանիզացիայի ու գույքի համար նախատեսվող մաքսային վճարները իրականացնելու նպատակով թույլատրել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման միջոցներից փոխանցել Ծրագրի ընկերությանը՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի բնականոն ընթացքը և ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում բարելավել աղբահանության համակարգը և շահագործման հանձնել ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցված հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը Հրազդան քաղաքում և 2 փոխաբեռնման կայանները Մարտունի և Ակունք բնակավայրերում, ինչպես նաև երկու մարզերում ներդնել Եմ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգ, այդ թվում՝ ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա, աղբատար մեքենաներ և աղբամաններ:

Սյունիքի մարզում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները:

Կսահմանվեն Հայաստանում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը

Գործադիրը որոշում է կայացրել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանելու մասին: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։ Որոշման ընդունմամբ պատշաճ կապահովվի Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 100-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։

Հայաստանում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն կցուցաբերվի

Կառավարությունը հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհների վիճակը կբարելավվի

Գործադիրը որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող և Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհները խորհրդային տարիներից չեն վերանորոգվել և գտնվում են խիստ անմխիթար վիճակում։ Ճանապարհները մարզային /տեղական/ նշանակության են, խիստ կարևորություն են ներկայացնում համայնքների տրանսպորտային ցանցում և մեծ ազդեցություն ունեն բնակչության տնտեսական գործունեության վրա, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ունեն ստրատեգիական նշանակություն։ Հաշվի առնելով այն, որ ծրագրերը համահունչ են մարզի սոցիալ-տնտեսական և համայնքների զարգացման ու միջնաժամկետ ծախսային ծրագրերին, դրանք առաջնահերթության կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ հրատապ իրականացվող ծրագրերի ցանկում ընդգրկելու նպատակով։

Նկատի ունենալով, որ պայմանագրերի ֆինանսավորման ժամկետները ավարտվում են սույն թվականի օգոստոսի 1-ը և նոր մրցույթային գործընթացներ կազմակերպելու, պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ կլինի առնվազն երկու ամիս ժամկետ, ուստի հաշվի առնելով նշված ճանապարհների անբարեկարգ վիճակը՝ որոշմամբ ներկայացվում է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման վերաբաշխումները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ որոշմամբ առաջարկվում է կնքված յուրաքանչյուր պայմանագրերի 20% -ի չափով գումար հատկացնելու համար կատարել վերաբաշխում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման ՀՀ կառավարության ներքո գտնվող չբաշխված գումարներից ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 480,605․6 հազ․ դրամ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ