ուրբաթ, 29 մարտի 2024
Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 25-ի N 808-Ն որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը:
Անդրադարձ է կատարվել նաև կարգավորումների արդյունքում ՀՀ ներմուծվող և արտահանվող բարձր տեխնոլոգիական ոլորտում կիրառվող որոշ բաղադրիչներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև նախանշվել են դրանց լուծման հնարավոր ուղղությունները: